Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 43-րդ և 42-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 29․12․2005 թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 10․05․2021 թ․ «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով՝ Ալբերտ Ռազմիկի Սոխակյանի կողմից լիազորված անձ՝ Վոլոդյա Ձավարյանի դիմումը, անձնագրի պատճենը, իրավունքի պետական գրանցման N 30092022-06-0015 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ-ի կողմից կազմված հողամասերի հատակագծերը, բաժանման սխեմաները, Հաղպատ գյուղի վարչական ղեկավարի կողմից տրամադրված փոստային հասցեների վերաբերյալ տեղեկանքը՝
որոշում եմ․
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի, 11-րդ փողոց, 5-րդ նրբանցք, 2 հասցեում գտնվող, կադաստրային քարտեզի 06-060-0231-0024 ծածկագրով գրանցված, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․466 հա մակերեսով հողամասը բաժանել՝ 0․45259 հա և 0․0125 հա մակերեսների` համաձայն որակավորում ունեցող կազմակերպության կողմից տրված հատակագծերի։
2. Բաժանված՝ 0.0125 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Հաղպատ, 11-րդ փողոց, 5-րդ նրբանցք, 2/1 փոստային հասցեն, իսկ 0․45259 հա մակերեսով հողամասի փոստային հասցեն թողնել նույնը՝ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Հաղպատ, 11-րդ փողոց, 5-րդ նրբանցք, 2 փոստային հասցեն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: