Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 879-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2025 թվականի N 879-Ա

«ԱՐԹՈՒՐ-ՏԱՐՈՆ» ԲԲԸ-ԻՑ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել այլ վճարումներ:
Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքի» 10-րդ հոդվածի  համաձայն հարկման օբյեկտ է հանդիսանում ցանկացած գործարք, եկամուտ, գույք, գործունեության տեսակ (այդ թվում՝ գործողություն կամ գործառույթ) կամ ցանկացած այլ օբյեկտ, որի առկայությունը կամ որի նկատմամբ սեփականության իրավունքի առկայությունը կամ որի կատարումը, Օրենսգրքին համապատասխան, հարկ վճարողի մոտ առաջացնում է հարկի հաշվարկման կամ վճարման պարտավորություն: 

ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թումանյան փ., 8 հասցեում գտնվող ԱՐԹՈՒՐ-ՏԱՐՈՆ ԲԲԸ-ն  հանդիսանալով    հարկման օբյեկտ հանդիսացող գույքի սեփականատեր  չի վճարել գույքահարկ փոխադրամիջոցի գույքահարկի վճարը, որի արդյունքում  գոյացել է  1442219 ՀՀ դրամ գույքահարկի պարտավորություն:

Ելնելով վերոգրյալից՝ որոշում եմ

1. ԱՐԹՈՒՐ-ՏԱՐՈՆ ԲԲԸ-ից (հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Ալավերդի,   Թումանյան փ., 8 ) գանձել  1442219 ՀՀ դրամ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գումարը ենթակա է վճարման Ալավերդու համայնքապետարանի բյուջեի 900265003807 հաշվեհամարին:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ստացման պահից հետո՝ 2 ամսվա ընթացքում:
4. Սույն որոշման 2-րդ կամ 3-րդ կետի պահանջները չկատարելու դեպքում այն կդառնա անբողոքարկելի վարչական ակտ և գումարը կբռնագանձվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner