Այսօր: Երեքշաբթի, 23 Հուլիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 279
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



12 հուլիսի 2024 թ.

ԱԴԻԲԵԿ ԱՄՐԱՍՏԱՆԻ ԻՍՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, N 16032023-06-0072 ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ 0.00344 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՈՒՅՔԸ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՃԻՇՏ ՏԵՂԱԴԻՐՔՈՎ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. N 698-Ն որոշման IV գլխի 31-րդ կետի 2) ենթակետով, հիմք ընդունելով Ադիբեկ Ամրաստանի Իսոյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 16032023-06-0072 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված հատակագծերը և 27.06.2024թ. մասնագիտական եզրակացությունը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող, N 16032023-06-0072 վկայականով գրանցված 0.00344 հա մակերեսով հողամասը կադաստրային քարտեզում արտացոլել ճիշտ տեղադիրքով՝ հողամասի տեղադիրքը համապատասխանեցնելով իրական տեղադիրքին՝ համաձայն որակավորված անձի կողմից տրված հատակագծի և մասնագիտական եզրակացության:

2.Նշված հողամասի մակերեսի փոփոխություն չի կատարվել:

3.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիանա Կոստանդյան   Տիգրան Թամազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝5adc2583-37c0-4bad-ac33-bbb70603394c



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner