Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002թ. N 88 որոշումով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3) ենթակետով՝
որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի քաղաք Ալավերդի, Սանահին կայարան թաղամասում գտնվող, կադաստրային 06-002-0187-0003 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, 0.1115 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել՝ բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
2. Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
3․ Փոփոխել Ալավերդի համայնքի քաղաք Ալավերդի, Սանահին կայարան թաղամասում գտնվող, կադաստրային 06-002-0187-0003 ծածկագրով, 0.1115 հա մակերեսով հողամասում առկա հանգստյան տան շենքի գործառնական նշանակությունը և այն հաշվառել բնակելի նշանակության՝ որպես բնակելի շենք:
4․Ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ղեկավարի 12.05.2025թ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024ԹՎԱԿԱԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 59-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 782-Ա որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: