Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման պահանջներով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 27.08.2024թ. N 1334-Ա, 05.09.2024թ. N 1331-Ա, 27.08.2024թ. N 1335-Ա 09.01.2024թ. N 62-Ա և 08.09.2024թ. N 1377-Ա որոշումները, սեփականության իրավունքի N 13092024-06-0038 (գաղտնաբառ՝ 7AAGREARFPUK), N 13092024-06-0045 (գաղտնաբառ՝ JB1K1EHDNKBE), N 13092024-06-0084 (գաղտնաբառ՝ XJSZQ7NCDJ2G), N 26092024-06-0023 (գաղտնաբառ՝ YTKR5HSBJFE3) վկայականները, հաշվի առնելով, որ կառույցներն իրականացրած անձանց կողմից ընդունվել են ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Ալավերդի համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Բաղրամյան թաղամաս, 4/1 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 27.08.2024թ. N 1334-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 79.1 քմ արտաքին մակերեսով նկուղով ավտոտնակը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00493 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0004-0008/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Արման Զավենի Միքայելյանին։ 2. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի Սանահին Սարահարթ թաղամաս, Գ. Օսիպյան փողոց, 16 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 05.09.2024թ. N 1331-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 37.6 քմ արտաքին մակերեսով նկուղով ավտոտնակը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00308 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0054-0129/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Սվետլանա Մամիկոնի Փարեմուզյանին։ 3. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի Սանահին Սարահարթ թաղամաս, 23/4 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 27.08.2024թ. N 1335-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 62.3 քմ արտաքին մակերեսով նկուղով ավտոտնակը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00536 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0150-0078/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Լիդա Ջանիբեկի Սիմոնյանին։ 4. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի Սանահին Սարահարթ թաղամաս, Գայի փողոց, 5/10 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 09.01.2024թ. N 62-Ա և 08.09.2024թ. N 1377-Ա որոշումներով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 65.6 քմ արտաքին մակերեսով խանութը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00367 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0151-0169/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Արարատ Վեյսարի Մանուկյանին։ 5. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ կառույցներն իրականացրած անձանց հետ կնքելու կառույցի և զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրեր: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |