Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 116-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ և ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ՝ ՏՎՅԱԼ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔ) ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման պահանջներով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 27.08.2024թ. N 1334-Ա, 05.09.2024թ. N 1331-Ա, 27.08.2024թ. N 1335-Ա 09.01.2024թ. N 62-Ա և 08.09.2024թ. N 1377-Ա որոշումները, սեփականության իրավունքի N 13092024-06-0038 (գաղտնաբառ՝ 7AAGREARFPUK), N 13092024-06-0045 (գաղտնաբառ՝ JB1K1EHDNKBE), N 13092024-06-0084 (գաղտնաբառ՝ XJSZQ7NCDJ2G), N 26092024-06-0023 (գաղտնաբառ՝ YTKR5HSBJFE3) վկայականները, հաշվի առնելով, որ կառույցներն իրականացրած անձանց կողմից ընդունվել են ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.

1. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Բաղրամյան թաղամաս, 4/1 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 27.08.2024թ. N 1334-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 79.1 քմ արտաքին մակերեսով նկուղով ավտոտնակը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00493 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0004-0008/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Արման Զավենի Միքայելյանին։
2. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի Սանահին Սարահարթ թաղամաս, Գ. Օսիպյան փողոց, 16 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 05.09.2024թ. N 1331-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 37.6 քմ արտաքին մակերեսով նկուղով ավտոտնակը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00308 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0054-0129/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Սվետլանա Մամիկոնի Փարեմուզյանին։
3. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի Սանահին Սարահարթ թաղամաս, 23/4 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 27.08.2024թ. N 1335-Ա որոշումով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 62.3 քմ արտաքին մակերեսով նկուղով ավտոտնակը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00536 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0150-0078/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Լիդա Ջանիբեկի Սիմոնյանին։
4. ՀՀ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի Սանահին Սարահարթ թաղամաս, Գայի փողոց, 5/10 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի ղեկավարի 09.01.2024թ. N 62-Ա և 08.09.2024թ. N 1377-Ա որոշումներով համայնքային սեփականություն ճանաչված և օրինականացված, 65.6 քմ արտաքին մակերեսով խանութը սահմանված դրույքաչափին համապատասխան արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00367 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0151-0169/ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Արարատ Վեյսարի Մանուկյանին։
5. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ կառույցներն իրականացրած անձանց հետ կնքելու կառույցի և զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրեր:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԱՆԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.15 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner