Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողայինօրենսգրքի63-րդհոդվածի2-րդկետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12.06.2014թ. ««Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակներում «Նոյեմբերյան» և «Լալվար» 110 կՎ ԷՀՕԳ փոխարինման մասին» թիվ 599-Ն որոշման պահանջները, ՎԶՄԲ կողմից ֆինանսավորվող «Էլեկտրակառավարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Նոյեմբերյան» և «Լալվար» 110 կՎ ԷՀՕԳ փոխարինման համար նախատեսված բարձրավոլտ էլեկտրական հենասյուների կառուցման ու սպասարկման անհրաժեշտությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական սահմաններում գտնվող, «ԲԷՑ» ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 06-060-0221-0028, 06-060-0221-0026, 06-060-0220-0040, 06-060-0217-0045, 06-060-0208-0071, 06-060-0208-0072 կադաստրային ծածկագրերով, 641.9 քմ մակերեսով վարելահողերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ ՎԶՄԲ կողմից ֆինանսավորվող «Էլեկտրակառավարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Նոյեմբերյան» և «Լալվար» 110 կՎ ԷՀՕԳ փոխարինման համար նախատեսված բարձրավոլտ էլեկտրական 6 հենասյուների կառուցման ու սպասարկման համար: 2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 06-060-0211-0018, 06-060-0208-0070, 06-060-0208-0066 կադաստրային ծածկագրերի 0.06419 հա այլ հողատեսքը, 06-060-0212-0037 կադաստրային ծածկագրի 0.01685 հա խոտհարքը և պետական սեփականություն հանդիսացող, անտառային նշանակության 06-060-0655-0004 կադաստրային ծածկագրի 0.01193 հա անտառը փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, հետագայում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ուղղակի վաճառքի կարգով օտարել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը, մեկ քառակուսի մետրը երկու հարյուր քսաներկու /222/ ՀՀ դրամ արժեքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, «Նոյեմբերյան» և «Լալվար» 110 կՎ ԷՀՕԳ փոխարինում ծրագրի շրջանակներում էլեկտրահաղորդման օդային գծի /5 հենասյուների/ կառուցման և սպասարկման համար: 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: |