Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառարավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշմամբ սահմանված կարգով, հաշվի առնելով Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հավանություն տալ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի հողերի գլխավոր հատակագծերում համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, Սողոմոն Թեհլերյան փողոցում գտնվող, 06-002-0155-0001 ծածկագրից առանձնացվող, պոմպակայանի զբաղեցրած՝ 0․10033 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ գործառնական նշանակության հողատեսքը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության փոխադրելու առաջարկությանը: 2. Համայնքի ղեկավարին` հողամասի նպատակային նշանակության փոփոխման առաջարկությունների վերաբերյալ հողաշինարարական գործը ներկայացնել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման Հայաստանի Հանրապետության Լոռու մարզային հանձնաժողովի քննարկմանը:
|