Մարտի 26-ին, համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը հյուրընկալել էր զոհված հերոսներ Նարեկ Աբրահամյանի, Նորայր Կոնյանի և Վոլոդյա Վերանյանի ծնողներին։ 
Հերոսները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։ 
Հանդիպմանը ներկա էին նաև Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Միքայել քահանա Շաղոյանը և Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Թումանյանի բաժնի պետ Անատոլի Ջամալյանը։  |