Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 211
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 18-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՇՈՂԻԿ ՔԱՌՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
«ԳԵՎՈՐԳՅԱՆ ԵՎ ՆԵՐՍԻՍՅԱՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ Ե. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ՋՐԱՎԱԶԱՆ ՓՈՂՈՑ, 7/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄՍԾ-Ի ԱԼԱՎԵՐԴԻ ՏԿ-Ի ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու նիստում քննարկման է դրվել Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Ջրավազան 7/1 հասցեում ՄՍԾ-ի Ալավերդի ՏԿ-ի շենքի կառուցման շինարարություն իրականացնող կազմակերպությանը՝ «ԳԵՎՈՐԳՅԱՆ ԵՎ ՆԵՐՍԻՍՅԱՆ» ՍՊ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն), 2019 թվականի ապրիլի 08-ին տրված թիվ 09 շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու հանգամանքով պայմանավորված, վարչական տույժի ենթարկելու հիմքերի առկայության հարցը, որի քննարկման համար հիմք է հանդիսացել Ընկերության կողմից շին. աշխատանքների կատարման ժամկետը խախտելու վերաբերյալ 01.02.2024թ. դիմում-հիմնավորումը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի կողմից լիազորված անձ՝ «ՀայԳյուղՇինՆախագիծ» ՍՊ ընկերության կողմից 19.01.2024թ. N ՎՀ-05 դիմումը շին. թույլտվության ժամկետը երկարաձգելու մասին: Ընկերությունը 2024 թվականի փետրվարի 1-ին դիմել է Ալավերդի համայնքի ղեկավարին` խնդրելով երկարաձգել վերոնշյալ շինարարության թույլտվության ժամկետը մինչև 01.06.2024թվականը: Դիմումով ներկայացվել է բացատրություն-հիմնավորում, որով ներկայացվել են շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետն Ընկերության կողմից պահպանվելու անհնարինության և ժամկետը չպահպանելու պատճառների հարգելիության մասին Ընկերության փաստարկները և հիմնավորումները:

Իր հիմնավորման մեջ Ընկերության տնօրենը վկայակոչել է, որ ՄՍԾ-ի Ալավերդի ՏԿ-ի շենքի կառուցման աշխատանքները ձեռք է բերվել 06.02.2020թ.  կնքված SPAP II W-1.1.1/1.TC պայմանագրով, որով սահմանված ժամկետները խախտվել են անկախ իր մեղքից՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում նորկորոնավիրուսայինհիվանդության տարածման լրջագույն վտանգով: ՀՀ Կառավարության 16 մարտի 2020 թվականի N 298-Ն որոշմամբ, 2020 թվականի մարտի 16-ից մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը հայտարարված է եղել արտակարգ դրություն, որից հետո համաճարակայինիրավիճակըշարունակելէմնալլարված,  հիվանդությունըստացելէլայնածավալտարածում, ևերկրումառաջացելէհամաճարակ, այնուհետև ՀՀ կառավարության 11 սեպտեմբերի 2020 թվականի N 1514-Ն որոշմամբ, 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը սահմանվել է կարանտին: Նշված հանգամանքներով պայմանավորված՝ շուրջ 2 տարի շարունակ Հայաստանի Հանրապետությունում սահմանված են եղել տեղաշարժվելու և տնտեսական գործունեություն իրականացնելու ազատությունների էական սահմանափակումներ, որոնք էապես խոչընդոտել են մինչ այդ իրավական ռեժիմների առաջացումը պլանավորված շինարարության իրականացումն ու ավարտը այն ժամկետներում, որոնք ի սկզբանե պլանավորվել են ու համարվել իրատեսական:

Ընկերության տնօրենը վկայակոչել է նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմը և դրանով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունում ՀՀ Կառավարությաքն 27 սեպտեմբերի 2020 թվականի N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրությունն ու զորահավաքը, որոնք ևս էապես վնասել են իրականացվող շինարարության իրականացմանը և ոչ պակաս խոչընդոտներ են առաջացրել շինարարության համար, ընդ որում՝ խոչընդոտները պատերազմի ավարտով չեն ավարտվել և շարունակվել են նաև հետպատերազմական շրջանում` առնվազն մինչև 2021 թվականի հուլիս ամիսը, այսինքն՝ ներառել են նաև երկրորդ շինարարական սեզոնի զգալի մասը:

Փաստորեն, Ընկերությունը տնօրենի պնդմամբ, գրեթե ամբողջությամբ զրկվել է պլանավորված շինարարության ժամկետում ներառված երկու սեզոններից մեկում շինարարություն իրականացնելու հնարավորությունից, ինչը և անհնարին է դարձրել շինարարության ավարտը նախապես պլանավորված ժամկետներում։

Այսպիսով, Ընկերության դիրքորոշումն այն է, որ շինարարության թույլտվությամբ սահմանված 24-ամսյա ժամկետից ավելի քան 15 ամսվա ընթացքում Ընկերությունը փաստացի զրկված է եղել շինարարությունը լիարժեք ծավալներով իրականացնելու հնարավորությունից, ինչը պայմանավորված է եղել Ընկերության մեղքից անկախ առաջացած հանգամանքներով, Ընկերության բնորոշմամբ՝ ֆորս-մաժորային իրավիճակով, որը ներառել է շինարարության թույլտվության ժամկետում ներառված ամենաբարենպաստ ժամանակահատվածի մեծ մասը և այդպիսով անհնարին է դարձրել շինարարության ավարտն այն ժամկետում, որը նշված է շինարարության թույլտվության մեջ:

Վերոգրյալի հաշվառմամբ Ընկերությունը խնդրել է հաստատված համարել, որ տեղի ունեցած ժամկետի չպահպանման մեջ բացակայում է Ընկերության մեղքը և այդ հիմքով զերծ մնալ Ընկերության նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելուց:

Շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը չպահպանելու համար իրավական պատասխանատվություն է սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1 հոդվածով, այսինքն՝ տվյալ արարքը դասակարգված է որպես վարչական զանցանք, ուստի դրա առկայությունը պարզելու և վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու հարցը քննարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել, թե անձի գործողություններում առկա՞ է արդյոք նրա մեղքը, որը հանդիսանում է զանցանքի առկայության և պատժելիության առանցքային նախապայման:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

 

       ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներից մեկով արձանագրել է, որ վարչական պատասխանատվության սկզբունքներից է «պատասխանատվությունը մեղքի համար» սկզբունքը, ինչը նշանակում է , որվարչականտույժը (պատասխանատվությունը) կարողէկիրառվելմիայնվարչականիրավախախտումկատարելումեջմեղավորանձինկատմամբ: Հետևաբար՝ մեղքը, որպես վարչական զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, հանդիսանում է վարչական պատասխանատվության իրավական միակ նախապայմանն ու նախադրյալը (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ ՍԴՈ-920 որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանն այլ դեպքում անդրադառնալով վարչական իրավախախտման սուբյեկտի մոտ մեղքի հնարավոր տարատեսակներին ու դրանց բովանդակությանը` արձանագրել է, որ սուբյեկտը մի դեպքում` դիտավորությամբ, մեկ այլ դեպքում՝ անզգուշությամբ զանցանք կատարելիս գիտակցում է», «կանխատեսում է» իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը (տե՛ս՝ ՀՀ սահմանադրական դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ ՍԴՈ-1048 որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը, կրկին անդրադառնալով իրավական պատասխանատվության միջոցների իրավաչափությանը, ոչ իրավաչափ է համարել անձի կողմից բացասական հետևանքների կրումը` իր մեղքից անկախ պատճառով: Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը զարգացրել է ՍԴՈ-920 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը ձևակերպել, որ պատասխանատվության հանրային-իրավական սկզբունքների, այդ թվում՝ մեղքի առկայությունն անհրաժեշտ է ոչ միայն վարչական, այլև, ընդհանրապես, իրավականպատասխանատվությանցանկացածմիջոցիկիրառմանհամար (տե՛սՀՀսահմանադրականդատարանի 2014 թվականիհունիսի 03-իթիվՍԴՈ-1153 որոշումը):

Անդրադառնալով «անհաղթահարելիուժ» եզրույթին` ՀՀվճռաբեկդատարաննարձանագրելէ, որձեռնարկատիրականգործունեությունիրականացնելիսպարտավորությունըչկատարածկամանպատշաճկատարածանձըենթակաչէպատասխանատվությանմիայնայնդեպքում, եթեապացուցի, որպատշաճկատարումնանհնարէեղելանհաղթահարելիուժի, այսինքն` տվյալպայմաններումարտակարգևանկանխելիհանգամանքներիհետևանքով (տե՛ս «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Լանդրաս» ՍՊԸ-ի թիվ ԵՔԴ/0595/04/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Այսպիսով, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների վերոնշյալ իրավական դիրքորոշումների և վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը վկայում է, որ իրավական պատասխանատվության ցանկացած միջոցի, ներառյալ՝ վարչական տույժի կիրառումը, հնարավոր և թույլատրելի է բացառապես այն դեպքում, երբ ենթադրյալ իրավախախտումը թույլ է տրվել համապատասխան սուբյեկտի մեղքով: Իսկ անհաղթահարելի ուժի, այսինքն՝ տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով պարտականությունների պատշաճ կատարման անհնարինության ապացույցը բացառում է մեղքի (դիտավորյալ կամ անզգույշ) առկայությունը: 

Տվյալ դեպքում, քննարկելով Ընկերության դիմումը, լսելով Ընկերության փաստարկները և հիմնավորումները անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով շինարարության իրականացման ժամկետի խախտման վերաբերյալ, հիմք ընդունելով վերոնշյալ իրավանորմերը և Սահմանադրական դատարանի մեկնաբանությունները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ քաղաքաիական օրենսգրքի 417-րդ հոդվածով՝

Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.

1.     «ԳԵՎՈՐԳՅԱՆ ԵՎ ՆԵՐՍԻՍՅԱՆ» ՍՊ ընկերության կողմից Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Ջրավազան 7/1 հասցեում 2019թ.ապրիլի 08-իթիվ 09 շինարարությանթույլտվությանհիմանվրաիրականացվող ՄՍԾ-ի Ալավերդի ՏԿ-ի շենքի կառուցման շինարարությունըսահմանվածժամկետումչավարտելուպատճառներըհամարել հարգելի՝ պայմանավորված անհաղթահարելի ուժի առկայությամբ և դրանով իսկ հաստատված համարել, որ ընկերության մեղքը ստեղծված իրավիճակում բացակայում է։

2.    Առաջարկությամբ դիմել Ալավերդի համայնքի ղեկավարին և ողջ աշխատակազմին՝ առաջարկելով զերծ մնալ «ԳԵՎՈՐԳՅԱՆ ԵՎ ՆԵՐՍԻՍՅԱՆ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1 հոդվածի հատկանիշներով վարույթ հարուցելուց և ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելուց։

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԿՈՆԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(849.68 Կբ)
(846.84 Կբ)
(318.05 Կբ)
(244.77 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner