|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 օգոստոսի 2018 թվականի N 57-Ն |
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9, 10, 11 հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Ալավերդի համայնքի տարածքում 2019 թվականի համար սահմանել տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը` համաձայն հավելվածի: 2. Համայնքի տարածքում բոլոր տուրքերի և վճարների համար սահմանվում են միասնական դրույքաչափեր: 3. Տվյալ տարվա համար հաստատված տեղական տուրքի և վճարների դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել: 4. Տեղական տուրքերը և վճարները վճարվում են Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով: |
Կողմ -5 ԽԱՌԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -4 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(38.65 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|