Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 ապրիլի 2025 թ.

ՍՄԲԱՏ ՄԻՇԱՅԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, ՆՈՒՆԵ ՄԱՐՏՈՒՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, ՆԱԻՐԱ ՍՄԲԱՏԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԳԱՅԱՆԵ ՍՄԲԱՏԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՆՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-088-0067-0002 ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0.36715 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի կադաստրային քարտեզը, քաղաքացու դիմումը, անձնագրերի պատճենները, սեփականության իրավունքի թերի կազմված՝ N 1451594 վկայականը, 23.08.2024թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /ժառանգական գործ N 255/, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի հատակագիծը, Շնող գյուղի վարչական ղեկավարի կողմից 18/02/2025թ. տրված N 774 տեղեկանքը՝

որոշում եմ.

1. Հիմք ընդունելով, որ սեփականության իրավունքի N 1451594 վկայականը թերի է կազմվել և վկայականում բացակայում եմ շինությունների տվյալները և հաշվի առնելով կադաստրային քարտեզի տվյալները, որտեղ արտացոլված են շինությունները՝ վերականգնել Ալավերդի համայնքի Շնող գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-088-0067-0002 ծածկագրով, 0.36715 հա մակերեսով հողամասում առկա, այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1979 թվականին կառուցված շինությունների՝ բնակելի տան և անասնաշենքի նկատմամբ ֆիզիկական անձանց՝ Սմբատ Միշայի Ղազարյանին (ծնված՝ 17․02․1961թ.), Նունե Մարտունի Ղազարյանին (ծնված՝ 18․10․1965թ.), Նաիրա Սմբատի Ղազարյանին (30․04․1986թ.) և Գայանե Սմբատի Ղազարյանին (13․08․1990թ.) պատկանող հիմքերը և ճանաչել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:

2. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Շնող գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-088-0067-0002 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և հողամասում առկա շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Շնող, 1-ին փողոց, 105 փոստային հասցեն։

3․ Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիանա Կոստանդյան  
Կից փաստաթղթեր՝
(2.99 Մբ)
Փաստաթուղթ՝74adbc4f-5208-43f8-9269-2d7d90e8ade9



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner