Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 13.11.2008թ. N 1328-Ն որոշումով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 135-րդ և 202-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104 Լ հրամանով, հիմք ընդունելով Հայկ Սուրենի Դարբինյանի դիմումը, անձնագրի պատճենը, 08․11․2024թ․ թիվ 5323 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Օձուն բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 21․11․2024թ թիվ 8408 փոստային հասցեի և կառուցման տարեթվի վերաբերյալ տեղեկանքը, «ՍԱՐԳԻՍ ԹԱՄԱԶՅԱՆ ՌՈԲԵՐՏԻ» ԱՁ- ընկերության կողմից կազմված հողամասի և շինությունների հատակագծերը՝ որոշում եմ․
1. Վերականգնել Հայկ Սուրենի Դարբինյանին (ծնված՝ 17․01․1973թ․) պատկանող, Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0053-0090 ծածկագրից առանձնացվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․07943 հա մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը:
2. Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1960 թվականին կառուցված բաց պատշգամբով բնակելի տունը եվ թռչանոցը Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքով համարել Հայկ Սուրենի Դարբինյանի սեփականությունը:
3. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրի կադաստրային քարտեզի 06-112-0053-0090 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և հողամասում գտնվող բնակելի տանը տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 5-րդ փողոց, 4-րդ փակուղի, 13 փոստային հասցեն։
4.Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: