ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ, ՍԱՆԱՀԻՆ ԿԱՅԱՐԱՆ ԹԱՂԱՄԱՍ, 14/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-002-0200-0047 ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0.00177 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ, ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 21) ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ, 60-րդ հոդվածներով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման կարգի 6-րդ կետով, հաշվի առնելով, որ քննարկվող հողամասի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, այն դարձնել առանձին հրապարակային սակարկությունների առարկա, հիմք ընդունելով Անահիտ Սենիկի Պողոսյանի դիմումը, սեփականության իրավունքի N 08092020-06-0007 վկայականը, համայնքային սեփականության N 10122024-06-0006 վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
- Անահիտ Սենիկի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին կայարան թաղամաս, 18-7/1 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 0.00243 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին կից, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին կայարան թաղամաս, 14/2 հասցեում գտնվող, 0.00177 հա մակերեսով հողամասը, ընդլայնման նպատակով, 14019 (տասնչորս հազար տասնինը) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել Անահիտ Սենիկի Պողոսյանին:
- Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
- Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ Անահիտ Սենիկի Պողոսյանի հետ կնքելու հողամասի առք ու վաճառքի պայմանագիր:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|