Այսօր: Կիրակի, 5 Հունվարի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 175-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ, ՍԱՆԱՀԻՆ ԿԱՅԱՐԱՆ ԹԱՂԱՄԱՍ, 14/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-002-0200-0047 ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0.00177 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ, ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի, 21) ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ, 60-րդ հոդվածներով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման կարգի 6-րդ կետով, հաշվի առնելով, որ քննարկվող հողամասի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, այն դարձնել առանձին հրապարակային սակարկությունների առարկա, հիմք ընդունելով Անահիտ Սենիկի Պողոսյանի դիմումը, սեփականության իրավունքի N 08092020-06-0007 վկայականը, համայնքային սեփականության N 10122024-06-0006 վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.

  1. Անահիտ Սենիկի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին կայարան թաղամաս, 18-7/1 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 0.00243 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին կից, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին կայարան թաղամաս, 14/2 հասցեում գտնվող, 0.00177 հա մակերեսով հողամասը, ընդլայնման նպատակով, 14019 (տասնչորս հազար տասնինը) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել Անահիտ Սենիկի Պողոսյանին:
  2. Հողամասը չի գտնվում  Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում`  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում,  հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում,  բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն  հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք:
  3. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ Անահիտ Սենիկի Պողոսյանի հետ կնքելու հողամասի առք ու վաճառքի պայմանագիր:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԱՆԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.91 Մբ)
(1.51 Մբ)
(2.40 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner