Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 135-րդ և 202-րդ, 188-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-13-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29․12․2005թ. N 2387-Ն որոշման, և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով՝ Գոհար Փաշիկի Պապինյանի դիմումը, անձնագրերի պատճենները, Հագվի բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 17․06․2025թ․ թիվ 3649 փոստային հասցեի և 18․06․2025թ․ թիվ 3686 կառուցման տարեթվի վերաբերյալ տեղեկանքները, 17․06․2025թ․ N 2786 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Հագվի գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշումից 14․04․1991թ․ N 1 որոշումից տրված քաղվածքը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը՝ որոշում եմ․
1․ Վերականգնել Գոհար Փաշիկի Պապինյանին (ծնված՝ 13․01․1960թ․), Քրիստինե Վանիկի Պապինյանին (ծնված՝ 29․09․1979թ․) և Հեղինե Վանիկի Պապինյանին (ծնված՝ 12․11․1980թ․) ժառանգության իրավունքով պատկանող, Ալավերդի համայնքի Հագվի գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-058-0012-0007 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․09305 հա մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
2. Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1992 թվականին կառուցված բնակելի տունը Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքով համարել Գոհար Փաշիկի Պապինյանի (ծնված՝ 13․01․1960թ․), Քրիստինե Վանիկի Պապինյանի (ծնված՝ 29․09․1979թ․) և Հեղինե Վանիկի Պապինյանի (ծնված՝ 12․11․1980թ․) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
3. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հագվի գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-058-0012-0007 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և հողամասում առկա բնակելի տանը տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Հագվի, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 14 փոստային հասցեն։
4. Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: