Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշման հավելված N 1-ի 135-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղեկալի N 06/11.1/5453-2025 - 11/04/2025 գրությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2025 թվականի մարտի 31-ի N ԴԽ/14.1/10712-2025 գրությամբ (ի լրումն 12.03.2025թ. № ԴԽ/14.1/8461-2025 գրության) հայտնած նոր դիրքորոշումը, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Աքորի գյուղի 1-ին փողոց N 46 հողամասում դպրոցի կառուցման (432 աշակերտի համար) աշխատանքային նախագծի վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գրությամբ ներկայացված կարծիքը՝
որոշում եմ՝
1. Կասեցնել Ալավերդի համայնքի ղեկավարի՝ 31.05.2025թ. N 472-Ա որոշմամբ համայնք Ալավերդի, գյուղ Աքորի 1-ին փողոց 46 հասցեում գտնվող միջնակարգ դպրոցի /նախատեսված 432 աշակերտի համար/ կառուցման շինարարական աշխատանքներ կատարելու համար տրված N ՇԹ/421/4821-25 շինարարության թույլտվության գործողության ժամկետը, մինչև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից դրական դիրքորոշում ստանալը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: