Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



11 ապրիլի 2025 թ.

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 31.05.2025Թ. N 472-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՏՐՎԱԾ N ՇԹ/421/4821-25 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշման հավելված N 1-ի 135-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղեկալի N 06/11.1/5453-2025 - 11/04/2025 գրությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2025 թվականի մարտի 31-ի N ԴԽ/14.1/10712-2025 գրությամբ (ի լրումն 12.03.2025թ. № ԴԽ/14.1/8461-2025 գրության) հայտնած նոր դիրքորոշումը, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Աքորի գյուղի 1-ին փողոց N 46 հողամասում դպրոցի կառուցման (432 աշակերտի համար) աշխատանքային նախագծի վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գրությամբ ներկայացված կարծիքը՝

որոշում եմ՝

1. Կասեցնել Ալավերդի համայնքի ղեկավարի՝  31.05.2025թ. N 472-Ա որոշմամբ համայնք Ալավերդի, գյուղ Աքորի 1-ին փողոց 46 հասցեում գտնվող միջնակարգ դպրոցի /նախատեսված 432 աշակերտի համար/ կառուցման շինարարական աշխատանքներ կատարելու համար տրված N ՇԹ/421/4821-25 շինարարության թույլտվության գործողության ժամկետը, մինչև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից դրական դիրքորոշում ստանալը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիանա Կոստանդյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝ae02d76e-85f9-4f73-8b38-8c41d0ac09a9



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner