Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1) ենթակետով, հիմք ընդունելով դիմումը, սեփականության իրավունքի N 20012014-06-0026 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 07/06/2024թ. N Կ-07062024-06-0203 որոշումը, Ալավերդի համայնքի ավագանու 13.09.2024թ. N 105-Ա որոշումը, ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 12-ի N 2-15 եզրակացությունը՝
որոշում եմ․
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի քաղաք Ալավերդի, Սպանդարյան փողոց, 2 հասցեում գտնվող, 06-002-0395-0007 կադաստրային ծածկագրով, 0.5172 հա մակերեսով հողամասի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակությունը, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության՝ համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթով նշված հողամասի համար սահմանված նպատակային և գործառնական նշանակությանը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: