Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 240
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



20 նոյեմբերի 2024 թ.

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-069-0070-0020 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱԿԵՐԵՍԸ ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ ՈՒՂՂԵԼՈՒ ԵՎ ՃԻՇՏ ԳԾԱՅԻՆ ՉԱՓԵՐՈՎ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, հիմք ընդունելով գրանցված իրավունքի N 29082024-06-0063 վկայականը, «ՎԱՎԱ ՊՐՈ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը՝

որոշում եմ․

1. Ալավերդի համայնք, գյուղ Ճոճկան, 6-րդ փողոց, 41 հասցեում գտնվող, N 29082024-06-0063 սեփականության իրավունքի վկայականով գրանցված, կադաստրային քարտեզի 06-069-0070-0020 ծածկագրով հողամասի մակերեսը ուղղել և հաստատել փաստացի ճիշտ 2.2303 հա մակերեսը և գրանցել ճիշտ գծային չափերով՝ համաձայն որակավորված անձի կողմից տրված հատակագծի:

2.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

3.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ համաձայն որոշման հավելված հանդիսացող որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիանա Կոստանդյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝bbc9e3b8-6a17-48fa-a52f-b7e6c63ab82e



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner