Այսօր: Ուրբաթ, 31 Հոկտեմբերի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



30 հոկտեմբերի 2025 թ.

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-112-0101-0002 ԾԱԾԿԱԳՐՈՎ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ N 1169068 ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱԿԵՐԵՍԸ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՈՒՂՂԵԼՈՒ, ՓԱՍՏԱՑԻ ՃԻՇՏ ԳԾԱՅԻՆ ՉԱՓԵՐՈՎ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29․12․2005 թ.  «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 10․05․2021 թ․ «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Ռուզաննա Արամայիսի Բարսեղյանի և Գարեգին Ավետիքի Ղահրամանյանի կողմից լիազորված անձ՝ Մերուժան Մանվելի Ղարիբյանի դիմումը,Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված 26/08/2025թ․ ԱՏ-26082025-06-0770 տեղեկանքը, սեփականության իրավունքի N 1169068 վկայականը, «Հարություն Հովհանեսի Գալստյան» ԱՁ-ի կողմից տրամադրված հողամասի հատակագիծը և եզրակացությունը՝

որոշում եմ՝

1. Կադաստրային քարտեզում կատարել Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, Գարեգին Ավետիքի Ղահրամանյանի, Ռուզաննա Ավետիքի Բարսեղյանի և Էդիտա Գարեգինի Ղահրամանյանի անվամբ N 1169068 սեփականության իրավունքի վկայականով գրանցված, կադաստրային քարտեզի 06-112-0101-0002 ծածկագրով 0․12389 հա մակերեսով հողամասի մակերեսի և սահմանային չափերի ուղղում՝ հողամասի մակերեսը համապատասխանեցնելով գրանցված իրավունքին և տեղադիրքը՝ իրական տեղադիրքին, համաձայն որակավորում ունեցող չափագրող կազմակերպության կողմից տրված հատակագծի և մասնագիտական եզրակացության:

2. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0101-0002 ծածկագրով գրանցված հողամասին և հողամասում գտնվող բնակելի տանը  տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 17-րդ փողոց, 2-րդ փակուղի, 15/1 փոստային հասցեն։

3.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ համաձայն որոշման հավելված հանդիսացող որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աղունիկ Նիազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner