Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետով, 34-րդ հոդվածով`ավագանին որոշում է ․ 1. Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի կադաստրային քարտեզի 06-060-0222-0029 ծածկագրում գտնվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին» N 122-Ա որոշման 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը. «98680 (իննսունութ հազար վեց հարյուր ութսուն)» թվերը և բառերը փոխարինել «110561 (մեկ հարյուր տասը հազար հինգ հարյուր վաթսունմեկ)» թվերով և բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |