Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ կետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով, հիմք ընդունելով սեփականության իրավունքի N 1244179 վկայականը, «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲ ընկերության կողմից 15.04.2024թ. N 762/24-1 գրությունը, Ալավերդի համայնքի ավագանու 12.11.2024թ. N 126-Ա որոշումը՝
որոշում եմ.
1.Թույլատրել «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» բաց բաժնետիրական ընկերությանը Ալավերդի համայնքի Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Ալավերդի համայնքին պատկանող՝ կադաստրային 06-112-0049-0017 ծածկագրով, 0.236 հա մակերեսով հողամասի վրա առկա մշակույթի տան շենքի տանիքին տեղադրել բջջային կապի կայան՝ 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2. Սահմանված վարձավճարը վճարել Ալավերդի համայնքի բյուջեի 900265121096 հաշվեհամարին՝ կիսամյակային կտրվածքով:
3. Հանձնարարել Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմին օրենքով սահմանված կարգով կնքելու վարձակալության պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: