Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 171
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 311-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 սեպտեմբերի 2022 թվականի N 311-Ա

06-002-0324-0017 ԾԱԾԿԱԳՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍՏԱՐԼԵՆՈՎԻՉ ԱԼԵՔՍԱՆԴՐԻԴԻՍԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ 0.035 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԿԱՏԱՐՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0.02 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Կոնստանտին Ստարլենովիչ Ալեքսանդրիդիսի դիմումը, անձնագրի պատճենը, ժառանգության իրավունքի վկայագիրը, 17.12.1992թ. կազմված սեփականության վկայագիրը, «ՍԱՐԳԻՍ ԹԱՄԱԶՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ`

1. Վերականգնել Կոնստանտին Ստարլենովիչ Ալեքսանդրիդիսին ժառանգության իրավունքով  պատկանող, Ալավերդի քաղաքի Լենհանքեր թաղամաս 155 հասցեում գտնվող (ծածկագիր՝ 06-022-0324-0017 ), բնակելի տան և 0.035 հա մակերեսով տնամերձ հողամասի հողհատկացման հիմքերը, սեփականության իրավունքը:
2. Ալավերդի քաղաքի Լենհանքեր թաղամասի 155 հասցեում գտնվող բնակելի տանը, վերահասցեավորման նպատակով, տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Մադան թաղամաս, տուն N 155 փոստային հասցե:
3. Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող` 1960 թվականին կառուցված բնակելի տունը, 1993թ կատարված ձևափոխությունները և ավել օգտագործվող սահմանազատված 0.02 հա մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքով համարելԿոնստանտին Ստարլենովիչ Ալեքսանդրիդիսի սեփականությունը:
4. Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
6. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner