Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքի բյուջեի փաստացի մնացորդը կազմել է 7194.0 հազ. դրամ, այդ թվում, վարչական բյուջեի փաստացի մնացորդ՝ 5350.6 հազ. դրամ, ֆոնդային բյուջեի փաստացի մնացորդ՝ 1843.4 հազ. դրամ և 2018թ. հունվարի 1-ի դրությամբ բյուջեի եկամտային մասը գերազանցում է բյուջեի ծախսային մասին տարեվերջի մնացորդի չափով՝ 7194.0 հազ. դրամով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 2018 թվականի բյուջեի վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը՝ 5350.6 հազ. դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս: 2018թ. բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները. 1. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման վարչական սարքավորումների ծախսերն ավելացնել 600.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038, հոդված 5122): 2. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի ընդհանուր բնույթի ծառայություններ այլ դասերին չպատկանող շենքերի և շինությունների կառուցման (Աքորի գյուղի գերեզմանատան ցանկապատի կառուցում) ծախսերն ավելացնել 1000.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121057, հոդված 5112): 3. Տնտեսական հարաբերություններ բնագավառի գյուղատնտեսության տրանսպորտային սարքավորումների (Հաղպատ գյուղի գյուղտեխնիկայի լիզինգ) ծախսերն ավելացնել 1900.3 հազ. դրամով (բաժին 04, խումբ 2, դաս 1, ծրագիր 51, հոդված 5121): Նույն բնագավառի ճանապարհային տրանսպորտի շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման (Աքորի գյուղի հենապատի կապիտալ վերանորոգում) ծախսերն ավելացնել 1152.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 5113): Նույն բնագավառի տրանսպորտի գծով հետազոտական և նախագծային աշխատանքների ծախսերն ավելացնել 248.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 8, դաս 5, ծրագիր 51, հ/հ 900262121305, հոդված 5134): 4. Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ բնագավառի փողոցների լուսավորման շենքերի և շինությունների կառուցման (սյուների ձեռքբերում) ծախսերն ավելացնել 1293.7 հազ. դրամով (բաժին 06, խումբ 4, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262361026, հոդված 5112): 5. Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման շենքերի և շինությունների կառուցման (Աքորի գյուղի Ագեղցու եկեղեցու տարածքի ցանկապատի կառուցում) ծախսերն ավելացնել 1000.0 հազ. դրամով (բաժին 08, խումբ 2, դաս 7, ծրագիր 51, հ/հ 900262000780, հոդված 5112): 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |