Այսօր: Երեքշաբթի, 23 Հուլիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 279
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 76-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԵՂԻՆԵ ՃԻՃԻԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ՄԱՐՏԻ 8 ՓՈՂՈՑ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 06-002-0012-0034 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ, 1.7446 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառարավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն և 09.08.2007թ. N 1032-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 28.04.2022թ. N 597-Ն որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով Նաիրա Խլոպուզյանի ներկայացուցիչ՝ Նարինե Ճարոյանի դիմումը, սեփականության իրավունքի N 07032024-06-0068 վկայականը, ՀՀ համայնքների ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 27.05.2024թ. տրված թիվ 1/փ-216 դրական եզրակացությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1.     Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Մարտի 8 հասցեում  գտնվող, Նաիրա Խլոպուզյանին սեփականության իրավունքով պատկանող, կադաստրային քարտեզի 06-002-0012-0034 ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 1.7446 հա մակերեսով հողամասը փոփոխել բնակավայրերի հողեր նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

2.    Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԱՆԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(256.14 Կբ)
(905.19 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner