Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 184
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



31 հոկտեմբերի 2024 թ.

ՏԻԳՐԱՆ ՄԵՐՈՒԺԱՆԻ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ 06-069-0145-0017 ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0.35 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3) ենթակետով, ՀՀ Լոռու մարզի Լոռի-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթով, Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002թ. N 88 որոշումով,Հայաստանի Հանրապետության կառավարության 15.04.2021թ. N 600-Ն որոշումով, հիմք ընդունելով Տիգրան Մերուժանի Ասլանյանի կողմից լիազորված անձ Մերուժան Ասլանյանի դիմումը, լիազորագիրը, սեփականության իրավունքի N 09082024-06-0065 վկայականը՝

որոշում եմ.

1.Համայնք Ալավերդի, գյուղ Ճոճկան, 25-րդ փողոց, 42 հասցեում գտնվող, 06-069-0145-0017 ծածկագրով, 0.35 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության:

2.Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:

3. Ալավերդի համայնքի գյուղ Ճոճկան, 25-րդ փողոց, 42 հասցեում գտնվող, 06-069-0145-0017 ծածկագրով, 0.35 հա մակերեսով հողամասում առկա անգարի գործառնական նշանակությունը փոփոխել որպես գյուղատնտեսական արտադրական պահեստ օգտագործելու:

4.Նշված շինությունը կառուցվածքային փոփոխության չի ենթարկվել, ուստի ճարտարապետահատակագծային առաջադրանք և քաղաքաշինական այլ փաստաթղթեր չեն պահանջվում:

5. Նշված փոփոխությունը ենթակա է պետական գրանցման:

6. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիանա Կոստանդյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝1b47b8fa-9544-41d1-aece-6b7336a5929e



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner