Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 13.09.2024թ N 107-Ա որոշումը, սեփականության իրավունքի N 26082024-06-0001 վկայականը, վճարման անդորրագրերը՝ որոշում եմ.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, գյուղ Շնող, 7-րդ փողոց, 29/2 հասցեում գտնվող, 18.4 քմ արտաքին մակերեսով բնակելի տան մասը՝ 41014 (քառասունմեկ հազար տասնչորս) ՀՀ դրամ արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.0035 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-088-0108-0035/՝ 11781 (տասնմեկ հազար յոթ հարյուր ութսունմեկ) ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Ռոլանդ Հենրիկի Եսայանին:
2. Նշված գույքի առք ու վաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Ռոլանդ Հենրիկի Եսայանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: