Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրացման N 1271723 վկայականը, «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲ ընկերության կողմից 26.03.2024թ. N 592/24-1 գրությունը, Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալավերդի համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» բաց բաժնետիրական ընկերությանը Ալավերդի համայնքի Հաղպատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Ալավերդի համայնքին պատկանող՝ կադաստրային 06-060-0023-0001 ծածկագրով, 0.1355 հա մակերեսով հողամասի վրա առկա ակումբի շենքի տանիքին տեղադրել բջջային կապի կայան, 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով՝ 10 (տասը) տարի ժամկետով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|