Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, 102-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.5 կետով, Հայաստանի Հանրապետության 16.12.2021թ. N 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N 731-Ն, 18.05.2006 N 912-Ն, 05.01.2022թ. N 13-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 14.03.1997թ. թիվ 51 որոշմամբ Ջրիլիզա համայնքին փոխանցված գույքերի ցանկից բացակայում է հանդիսությունների սրահը, որը, սակայն, հաշվառվել է Ծաթերի համայնքապետարանի հաշվապահական հաշվեկշռում և համայնքների միավորման արդյունքում նշված գույքը փոխանցվել է Ալավերդի խոշորացված համայնքին, ինչպես նաև համայնքի տիրապետության տակ չկան շինությանը վերաբերող քաղաքաշինական փաստաթղթեր՝ շինարարության թույլտվություն, փոխանցման ակտ, նախագիծ և այլն, ինքնակամ՝ առանց թույլտվության կառուցված հանդիսությունների սրահը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ և պահպանում է քաղաքաշինական նորմերը, հիմք ընդունելով Ալավերդու համայքապետարանի հանձնախմբի 09.10.2024թ. արձանագրությունը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու հողամասի և շինության հատակագծերը՝ որոշում եմ.
1.Լոռու մարզի համայնք Ալավերդի, Ծաթեր գյուղի տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-048-0023-0002 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.01146 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
2.Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
3. Ալավերդի համայնքի Ծաթեր գյուղի վարչական տարածքում գտնվող՝ 06-048-0023-0002 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.01146 հեկտար մակերեսով համայնքային սեփականության հողամասում 1982 թվականին համայնքի կարիքների համար նախկին՝ Ծաթեր գյուղ. խորհրդի կողմից ինքնակամ՝ առանց թույլտվության և քաղաքաշինական փաստաթղթերի կառուցված, 114.6 քմ արտաքին մակերեսով (88.2 քմ ներքին մակերեսով) հասարակական նշանակության հանդիսությունների սրահի նկատմամբ ճանաչել Ալավերդի համայնքի սեփականության իրավունքը:
4. Օրինականացնել համայնքային սեփականություն ճանաչված`այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, Ծաթեր գյուղի վարչական տարածքում գտնվող՝ 06-048-0023-0002 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.01146 հեկտար մակերեսով համայնքային հողամասում 1982թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2024UB6WNV ծածկագրով հաշվառված, 114.6քմ արտաքին մակերեսով հասարակական նշանակության հանդիսությունների սրահը:
3. Ալավերդի համայնքի Ծաթեր գյուղի վարչական տարածքում գտնվող՝ 06-048-0023-0002 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.01146 հեկտար հողամասին և հողամասում առկա գույքին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Ծաթեր, 2-րդ փողոց, 7 փոստային հասցեն:
4. Հանդիսությունների սրահի զբաղեցրած` 0.01146 հա մակերեսով հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: