|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մարտի 2022 թվականի N 18-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ՔԱՂԱՔ ԱԼԱՎԵՐԴԻ, ՍԱՆԱՀԻՆ ՍԱՐԱՀԱՐԹ ԹԱՂԱՄԱՍ, ԳԱՅԻ ՓՈՂՈՑ, 1/26-3/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին` hամայնքի սեփականություն հանդիսացող՝ քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, Գայի փողոց, 1/26-3/1 հասցեում գտնվող, 06-002-0151-0149 ծածկագրով, 0.05258 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարել։ 2. Հաստատել մեկնարկային գինը՝ համաձային աղյուսակի։ 3. Սահմանել`աճուրդի մասնակցության վճար 15000 դրամ և քայլիչափ` մեկնարկային գնի 5%-իչափով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Կողմ -8 ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(215.61 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|