Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 63-րդ հոդվածի 2-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ին կետի 4) մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով Մհեր Գագիկի Մելիքյանի դիմումը, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 2274554 վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
- Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաքի կադաստրային քարտեզի 06-002-0165-0029 ծածկագրով, N 2274554 վկայականով պետական գրանցում ստացած ավտոտնակի զբաղեցրած բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0026 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, 20592 /քսան հազար հինգ հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով, օտարել ավտոտնակի սեփականատեր հանդիսացող՝ Մհեր Գագիկի Մելիքյանին:
- Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|