Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «ԱՅՐՈՒՄԻ ԼԵՌՆԱԳՈՐԾ» բաց բաժնետիրական ընկերության գրությունը, սեփականության իրավունքի նոր վկայականի ձեռքբերման չափագրման տվյալները՝
համայնքի ավագանին որոշում է.
1․ Որպես նվիրատվություն ընդունել Այրումի լեռնագործ ԲԲԸ-ի կողմից ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքին տրվող, Ալավերդի համայնք, Քարկոփ բնակավայր, փողոց 1, շենք 10 հասցեում գտնվող, «Այրումի լեռնագործ» բաց բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և նրանով ծանրաբեռնված գույքը:
2. Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
3. Լիազորել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ «Այրումի լեռնագործ» ԲԲ ընկերության հետ կնքել գույքի նվիրատվության մասին պայմանագիր և կատարել գույքի՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի անվամբ գրանցման աշխատանքներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: