Այսօր: Կիրակի, 16 Նոյեմբերի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 179-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 նոյեմբերի 2025 թվականի N 179-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՆԱՀԻՆ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 06-002-0095-0002 ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0.1326 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԵՎ 06-002-0696-0003 ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0.03247 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ, ՓՈՓՈԽՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ 06-002-0076-0026 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.43611 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԵԿ ՄԻԱՎՈՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառարավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի  N 1920-Ն որոշումով, ՀՀ կառավարության 17.06.2021թ. N 987-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 19-րդ մասով, ՀՀ կառավարության 30.11.2023թ.N 2093-Ն որոշումով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխով, հիմք ընդունելով ՀՀ համայնքների ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 31.10.2025թ. տրված թիվ 2/փ-362 և թիվ 2/փ-363 դրական եզրակացությունները՝  համայնքի ավագանին որոշում է. 

1.     Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-002-0095-0002ծածկագրով, 0.1326հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքը փոփոխել բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

2.    Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-002-0696-0003 ծածկագրով, 0.03247 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը փոփոխել բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

3.    Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-002-0095-0002 ծածկագրով 0.1326 հա մակերեսով և 06-002-0696-0003 ծածկագրով 0.03247 հա մակերեսով հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունը կատարելուց հետո դրանք միավորել կադաստրային 06-002-0076-0026 ծածկագրով 0.43611 հա մակերեսով հողամասին և առաջացած մեկ միավոր հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը:

4.     Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

5.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -15

ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ

ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԵՐԻՑՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ

ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ

ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀԱՅԿ

ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՊԱՊՈՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԷԼԲԱԿՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner