Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալավերդի համայնքի ավագանին որոշում է. 1․ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիա ստանալու համար նպատակահարմար համարել իրականացնելու «Ալավերդի համայնքի ճանապարհների կապիտալ վերանորոգում` ասֆալտապատմամբ», «Ալավերդի համայնքի ճանապարհների կապիտալ վերանորոգում՝ տուֆ քարով սալարկմամբ», «Ալավերդի համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում և շենքերի մասնակի ջերմամեկուսացում», «Ալավերդի համայնքի հասարակական շենքերի նորոգում», «Ալավերդի համայնքի մանկապարտեզների վերանորոգում», «Ալավերդի համայնքի Շամլուղ բնակավայրում մանկապարտեզի կառուցում», «Ալավերդի համայնքի բնակավայրերի ոռոգման համակարգերի նորոգում/կառուցում», «Ալավերդի համայնքի բնակավայրերի խմելու ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի կառուցում/նորոգում», «Ալավերդի համայնքում աղբահանության ծառայությունների մատուցման համար աղբի մեքենայի և աղբամանների ձեռքբերում», «Ալավերդի համայնքում այգիների կառուցում/վերանորոգում» ծրագրերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |