Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի`
համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու` 2025 թվականի մայիսի 26-ի արտահերթ թիվ 9 նիստի հետևյալ օրակարգը․ 1․1 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու՝ 2025 թվականի մայիսի 26-ի արտահերթ թիվ 9 նիստի օրակարգը հաստատելու մասին․ 1․2 ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի՝ 2025 թվականի մայիսի 13-ին տեղացած կարկուտի պատճառով տուժած քաղաքացիներին պարարտանյութով աջակցելու նպատակով Ալավերդի համայնքի բյուջեից գումար հատկացնելու մասին․ 1․3 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու՝ 28 ապրիլի 2025 թվականի՝ ««ԱԼԱՎԵՐԴՈՒ ԱՎՏՈԲՈՒՍ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» թիվ 67-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին․ 1․4 Գույքի նվիրատվության մասին․ 1․5 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի համայնքային մասհանումների (ռոյալթի) ծախսման 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |