Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 93-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 15.07.2020Թ-Ի ԹԻՎ 55-Ա ՈՐՈՇՄԱՆ 4-ՐԴ ԿԵՏԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ։

Հհիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքներով 19.07.2024 թվականին կազմված թիվ 1  արձանագրությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ կետերի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և 38-րդ հոդվածի պահանջներով՝  համայնքի ավագանին որոշում է.

 

1 Անվավեր ճանաչել և վերացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնքի ավագանու 15.07.2020թ-ի թիվ 55-Ա որոշման 4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 10-րդ մասին հակասելու հիմքով:
2.Հանձնարարել և լիազորել Ալավերդի համայնքի ղեկավարին՝
2.1 Անվավեր ճանաչել և վերացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնքի ավագանու 15.07.2020թ-ի թիվ 55-Ա որոշման 4-րդ կետի հիմքով Ախթալա համայնքի ղեկավարի կողմից 31.08.2020թ-ին կայացրած թիվ 163-Ա որոշումն ու ՀՀ Լոռու մարզ, Ախթալա համայնք, Շամլուղ քաղաք հասցեում գտնվող թիվ 06-005-0306-0026 ծածկագրով 1.0 հա հողամասի աճուրդ-վաճառքի հիմք հանդիսացած բոլոր իրավական ակտերը:
2.2 Սույն որոշման 2-րդ կետի 2.1 ենթակետով սահմանված հանձնարարությունը կատարելուց հետո, սեղմ ժամկետներում, դիմել Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանում՝ օրենքի խախտմամբ այլ անձի անունով գրանցված իրավունքի պետական գրանցումը վերացնելու և հողամասի նկատմամբ Ալավերդի համայնքի սեփականությունը գրանցելու նպատակով:
2.3 Կադաստրի կոմիտեի կողմից հողամասի նկատմամբ այլ անձի անունով գրանցված իրավունքի պետական գրանցումը վերացնելու և հողամասի նկատմամբ Ալավերդի համայնքի սեփականությունը գրանցելու դիմումը մերժելու դեպքում՝ Ալավերդի համայնքի իրավունքների պաշտպանությունն իրականացնել դատական կարգով:
2.4 Սույն որոշման մասին տեղեկացնել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությանը:
3 Սույն որոշումն ուժի մեջ է  մտնում ստորագրման պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԵՂԻՆԵ ՃԻՃԻԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner