|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 հունիսի 2019 թվականի N 45-Ա |
«ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻԿՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀՈԱԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով «Լուքինգ ֆորվարդ» զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. 2019 թվականի հուլիսի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը դադարեցնել «Ալավերդու քաղաքային համայնքի Միկոյան եղբայրների թանգարան» ՀՈԱԿ-ի գործունեությունը: 2. Երկարաձգել Ալավերդու համայնքապետարանի և «Լուքինգ ֆորվարդ» զբոսաշրջության զարգացման հիմնադրամի միջև 2016 թվականի օգոստոսի տասնվեցին կնքված վարձակալության պայմանագիրը և «Ալավերդու քաղաքային համայնքի Միկոյան եղբայրների թանգարան» ՀՈԱԿ-ի շենքը և ամբողջ գույքը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, տարեկան 1 մլն 200 հազ. դրամով, վարձակալության իրավունքով տրամադրել «Լուքինգ ֆորվարդ» զբոսաշրջության զարգացման հիմնադրամին՝ որպես թանգարան օգտագործելու և հուշագրի նպատակներին ծառայեցնելու համար: 3. Որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 15-ից: |
Կողմ -7 ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԽԱՌԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ | Դեմ -2 ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ | Ձեռնպահ -1 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|