Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Ալավերդի համայնքի`Ալավերդի քաղաքի, Աքորի և Հաղպատ գյուղերի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2020 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն 1-18 հավելվածների: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 01-ից: Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Ալավերդի համայնքի ավագանու 17.12.2018թ. N 88-Ա որոշումը: |