Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3) ենթակետով, ՀՀ Լոռու մարզի Լոռի-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված հողամասի հատակագիծը՝
որոշում եմ.
1. Համայնք Ալավերդի, Շնող գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքի կադաստրային 06-088-0058-0006 ծածկագրից առանձնացվող, 0.03373 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ կառուցապատման գործառնական նշանակության հողամասը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2. Օրենքով սահմանված կարգով փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո այն ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
3. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի, Շնող գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքի կադաստրային 06-088-0058-0006 ծածկագրից առանձնացվող, 0.03373 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Շնող, 1-ին փողոց, 118/6 փոստային հասցեն։
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: