Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 21-րդկետիդրույթներով, Հողային օրենսգքրի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված հողամասերի հատակագիծը (չափագրման ծածկագիր՝ 202477SLXR) Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը.
համայնքի ավագանին որոշում է.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-112-0460-0001 ծածկագրից առանձնացվող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 0.13101 հեկտար մակերեսով հողամասը, գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն: Աճուրդի մեկնարկային գին սահմանել 1 050 000 (մեկ միլիոն հիսուն հազար) ՀՀ դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար ՝ տասնհինգ հազար (15000) ՀՀ դրամ: 2. Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: 3. Ալավերդի համայնքի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և իրականացնել որոշմամբ սահմանված հողամասերի աճուրդը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|