Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ավագանու 30 հուլիսի 2020թ. N 60-Ա որոշումը, «Վորլդ Վիժն Հայաստան» ԵՊ հիմնադրամի «Նավակ» երեխայի և ընտանիքի զարգացման համայնքային կենտրոնի 03 նոյեմբերի 2021թ. գրությունը, համայնքի սեփականության իրավունքի վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին` hամայնքային սեփականություն հանդիսացող, «Ալավերդի համայնքի թիվ 6 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 1-ին մասնաշենքի 2-րդ հարկից անհատույց օգտագործման իրավունքով, պայմանագրով ուժի մեջ մտնելու պահից մինչև 20.05.2030 թվականը, «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամին որպես երեխաների ցերեկային խնամքի կենտրոն օգտագործելու համար տրամադրել 150.4 քմ մակերեսով տարածք՝ համաձայն հատակագծի: 2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբանի պաշտոնակատար Կարեն Կոնինյանին՝ կազմակերպել անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման աշխատանքները: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:
|