Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Սեյրան Սերյոժայի Սոֆյանի դիմումը, անձնագրի պատճենը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրամադրված շինության հատակագիծը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 18․04․2025թ․ թիվ 1749 վկայագիրը՝ որոշում եմ․
1․ Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Շամլուղ քաղաքի վարչական տարածքում գտնվող, բազմաբնակարան շենքի 64․7 քմ մակերեսով բնակարանին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Շամլուղ, 1-ին փողոց, 8 շենք, 17 բնակարան փոստային հասցեն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: