Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Կամո Հենրիկի Անդրեասյանի դիմումը, անձնագրի պատճենը, 04․12․2024թ․ թիվ 5791 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, սեփականության իրավունքի 1771060 վկայականը, Ճոճկան բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 26․12․2024թ․ թիվ 9133 փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանքը՝ որոշում եմ․
1. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի, Ճոճկան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-069-0056-0006 ծածկագրով, 0․228 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Ճոճկան, 8-րդ փողոց, 34 փոստային հասցեն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: