Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 29) ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառարավարության 17.06.2021թ. N 987-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 11) ենթակետով, հիմք ընդունելով «ԱՐՄԵՆԻԱՆ ՈԼՆԱՏ» ՍՊ ընկերության կողմից լիազորված անձ՝ Վարդան Ասատուրի Մաթոսյանի դիմումը, լիազորագիրը, urban.e-gov.am համակարգի միջոցով 04/11/2024թ. ներկայացված նախագծման թույլտվության հայտը, սեփականության իրավունքի N 21102024-06-0036 վկայականը՝ Ալավերդի համայնքի ավագանին որոշում է. 1. «ԱՐՄԵՆԻԱՆ ՈԼՆԱՏ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Ալավերդի համայնքի Այգեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային 06-14-0301-0031 ծածկագրով, 2.86807 հեկտար մակերեսովգյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքըփոխադրել ջրային հողեր նպատակային նշանակության, ջրամբարների կամ ջրային օբյեկտներ հողեր գործառնական նշանակության՝ 10 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազան կառուցելու նպատակով:
2. Հողի նպատակային նշանակությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով կայացնել որոշում տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին և ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|