Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի N 11042025-06-0072 վկայականը, «Գլոբալ սուրվեյ» դատական փորձաքննությունների ասոցիացիա ՍՊ ընկերության կողմից 21.04.2025թ. N Ել1024-184/4 գնահատման հաշվետվությունը /հաշվառման ծրագրում մուտքագրման ծածկագիր՝ 2025XPXGAHUS/ և համայնքի ղեկավարի առաջարկությունը`
համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել բաց (դասական) աճուրդային եղանակով օտարելու Ալավերդի համայնքին պատկանող՝ Ալավերդի համայնքի Ախթալա քաղաքի Աբովյան փողոց, 21 շենք, 46 հասցեում գտնվող, 124.2 քմ ներքին մակերեսով հասարակական տարածքը 5 350 000 (հինգ միլիոն երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով: 2. Աճուրդի մասնակցության վճարը սահմանված է 15000 դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 %-ի չափով: 3. Հանձնարարել համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին. 3.1 Վերը նշված գույքի աճուրդային եղանակով օտարումը կազմակերպել սահմանված կարգով: 3.2 Վճարումը կատարել ՀՀ արժույթով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |