Համաձայն «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի N 13-Ն հրամանով հաստատված կարգի՝ որոշում եմ.
1.2024 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը՝ 11:00-ին, անցկացնել մրցույթ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար`
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3․1-1)
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3․1-2)
3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3․1-18)
4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3․1-21)
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարությունների տեքստերը` համաձայն հավելվածների:
3. Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմին` սահմանված կարգով իրականացնել մրցույթի նախապատրաստական աշխատանքները:
4. Մրցութային հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնող լիազորված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Գոհար Վարոյանին։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: