|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 մայիսի 2019 թվականի N 36-Ա |
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի 2019 թվականի մայիսի 23-ի N 174-Ա որոշումը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2019 թվականի մայիսի 30-ի հերթական նիստի օրակարգը` 1. Ալավերդի համայնքի 2019 թվականի բյուջեի մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 2. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով ներկայացվելիք «Ալավերդի համայնքի Թումանյան փողոցի մայթերի, համայնքի ճանապարհների և կանգառների վերանորոգում ու նոր կանգառների կառուցում» ծրագրի նպատակահարմարության և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա, ստանալու հայտը հաստատելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 3. Ալավերդի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 17-ի N 88-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 4. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն համարվող հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) 5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին: (Զեկ. Ս. Խեչումյան) |
Կողմ -9 ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱՍԻԲՅԱՆ ԱԼԻԿ ՆՈՆԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|