Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածներով, հիմք ընդունելով սեփականության իրավունքի պետական գրանցման N 1341136 վկայականը, Արեստակես Վարդանի Մեհրաբյանի, Մանուշակ Վախթանգի Աբելյանի, Լուիզա Արեստակի Մեհրաբյանի, Լյուդա Արեստակեսի Մեհրաբյանի և Լուսինե Արեստակեսի Մեհրաբյանի կողմից 20.01.2025թ. տրված հողամասից կամովին հրաժարվելու մասին դիմումը՝
որոշում եմ.
1. Արեստակես Վարդանի Մեհրաբյանին, Մանուշակ Վախթանգի Աբելյանին, Լուիզա Արեստակի Մեհրաբյանին, Լյուդա Արեստակեսի Մեհրաբյանին և Լուսինե Արեստակեսի Մեհրաբյանին համասեփականության իրավունքով պատկանող, Ալավերդի համայնքի Շնող գյուղում գտնվող, 06-088-0291-0052 կադաստրային ծածկագրով, 0.44 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: