Այսօր: Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 204
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 սեպտեմբերի 2025 թ.

ՊԱՐԳԵՎ ՏԵԼԵՄԱԿԻ ԱՎԵՏՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, 06-112-0012-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՍԵՓԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆՆ ՈՒ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-13-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Պարգև Տելեմակի Ավետյանի  դիմումը, անձնագրերի պատճենը, սեփականության իրավունքի N 1104866 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու կազմված հողամասի և շինության հատակագծերը, Օձուն գյուղի վարչական ղեկավարի կողմից 02․09․2025թ. տրված N 5415 տեղեկանքը՝

որոշում եմ․

1. Օրինականացնել Պարգև Տելեմակի Ավետյանին սեփականության իրավունքով պատկանող, Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-112-0012-0006 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.12079 հա մակերեսով հողամասում, 2015թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2024ZNRRP4 ծածկագրով հաշվառված, 89.4 քմ արտաքին մակերեսով (74.1 քմ ներքին մակերեսով) բնակելի տունը , ընդհանուր 14.6 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունները՝ պարիսպը և ծածկը։

2. Ինքնակամ կառուցված շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-112-0012-0006 կադաստրային ծածկագրով, 0.12079 հեկտար մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքերին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 34-րդ փողոց, 10 փոստային հասցեն:

4. Օրինականացված բնակելի տան համար սահմանված 78136 ( յոթանասունութ հազար հարյուր երեսունվեց ) ՀՀ դրամ և օժանդակ շինությունների համար սահմանված 7656 ( յոթ հազար վեց հարյուր հիսունվեց ) ՀՀ դրամ արժեքով վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5. Նշված իրավունքն ենթակա է պետական գրանցման:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկասար Գալստյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner